Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կկայանան այսօր

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ներկայացուցիչների բանակցությունները կկայանան այսօր։

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը վստահ է, որ Ուկրաինայի իրադրության լուծումը կգտնվի:

«Պայմանները, որոնք նվազագույնն են մեզ համար, լավ հայտնի են: Դրանք քննարկվում են, այդ թվում նաև ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես դա եղել է Գոմելում և ինչպես պետք է կկայանան այսօր»,-ասել է Լավրովը;

Լավրովի խոսքով՝ ուկրաինական թիմը ցուցումներ է ստանում Վաշինգտոնից։

«Ոչ մի կասկած չկա: Այդ երկիրը բոլորովին ինքնուրույն չէ»,-ասել Է նա։

Ամենաթարմ