Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության պետք է կայանա այսօր: Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսված են օրվա երկրորդ կեսին՝ նշելով, որ հուսով է՝ որ կողմերը կհաջողեն։
Նրա խոսքով՝ բանակցությունները դրական կհամարվեն, եթե Ուկրաինան կատարի իրավիճակը կարգավորելու համար Վլադիմիր Պուտինի բարձրաձայնած պահանջները։
Պաշտոնական Կիևը նույնպես հաստատել է, որ այսօր կկայանա և պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, սակայն վերջնագրեր չի ընդունի: