Ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան շատացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Հրապարակող՝

vrastan drosh

Ամենադիտվածներ

Այս ամառ ռուս զբոսաշրջիկների հոսքը երկիր ավելի շատ է եղել, քան մեկ տարի առաջ: Այս մասին գրում է meduza.io-ն՝ հղում անելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությանը:

2019 թվականի ամռանը Ռուսաստանից Վրաստան է այցելել 519,2 հազար զբոսաշրջիկ, ինչը 1,1 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին:

Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 30,8 տոկոսով, հուլիսին նվազել է 7,6 տոկոսով, իսկ օգոստոսին՝ 8,5 տոկոսով:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

Ամենաթարմ