fbpx
Զինված Ուժեր

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է. Գնել Սանոսյան

Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Սանոսյանի խոսքով՝ նրանց մի մասն արդեն մարզում է. «Ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»:

Խոսելով սահմանային վիճակի մասին՝ մարզպետն ասաց, որ մեծ առումով սահմանային վիճակում փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերի. «Նման միջադեպ նաեւ օրերս ունեցանք, որի արդյունքում թեթեւ վիրավորում ստացած զինվորական ունեցանք»: Սանոսյանն ասաց, որ այս պահին վիճակը կայուն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ