fbpx
Աշխարհ

Ռուսական դեղատներում ջերմաչափերի պակաս կա

Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնի վրա, Ռուսաստանի դեղատներում ջերմաչափերի պակաս կա: Այս մասին «Կոմերսանտին» տեղեկացրել են դեղագործական մանրածախ շուկայի ներկայացուցիչները:

Խնդիրը հիմնականում վերաբերում է կազմակերպությունների կողմից գնված ոչ կոնտակտային ջերմաչափերին:

Այսօր ջերմաչափերի անհրաժեշտությունն ընդհանուր առմամբ քիչ է, սակայն որոշ դեղատներում դրանց թիվը շատ փոքր է։ Մատակարարների կողմից առաջարկների քանակը նույնպես կրճատվել է:

Ըստ DSM Group-ի՝ դեղատներում ջերմաչափերի վաճառքը 2020 թվականի հունվարից ապրիլ ամիսներին աճել է 111.6%-ով: Ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Շուլյակը ջերմաչափերի քիչ քանակությունը ևս բացատրեց նրանով, որ ջերմաչափերի մատակարարումը դեղագործական մանրածախ վաճառքի համար այժմ սահմանափակ է, քանի որ հիվանդանոցներին հսկայական քանակությամբ ջերմաչափեր են անհրաժեշտ:

Օնլայն-խանութները նման խնդիրներ չեն ունենում։  Wildberries-ը ապրիլին գրանցել է ջերմաչափերի վաճառքի 13 անգամ աճ: Շուլյակը դա բացատրեց նրանով, որ առցանց խանութները կարող են վաճառել ջերմաչափեր, որոնք չունեն գրանցման վկայականներ:

Աղբյուրը՝ tvrain.ru

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ