Աշխարհ

Ռուսական կործանիչի երկու օդաչուները դուրս են բերվել ծովից

ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հաստատել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է ծովից ողջ դուրս բերել կործանիչներից մեկի 2 օդաչուներին, քանի որ նրանք մինչ բախումը կարողացել էին կատապուլտով դուրս ցատկել։ Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

Հավելենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էին Խաղաղօվկիանոսյան նավատորմի 6 նավեր և ուղղաթիռներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան ուսումնամարզական թռիչքի ժամանակ օդում բախվել էին Ռուսաստանի զինված ուժերի երկու «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչներ։ Դեպքը տեղի է ունեցել Ճապոնական ծովի վրայով թռիչքի ժամանակ:


ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ