fbpx
Աշխարհ

Ռուսական S-400-ների առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ

Անկարայի ձեռք բերած ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը բեռնատար օդանավեր կբեռնեն կիրակի: Այն Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Haberturk-ը:

Նշենք, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատժամիջոցներ կմտցնի հենց S-400-ը Թուրքիա հասնի:

Haberturk-ի տեղեկություններով՝ S-400-ի նախնական մատակարարումը կիրականացվի 2 բեռնատար օդանավերով ռուսական ռազմական ավիաբազայից: Հաղորդվում է նաև որ ռուսական տեխնիկական խումբը, որը հետևելու է S-400-ի տեղադրմանը, Թուրքիա կհասնի երկուշաբթի:

Վաշինգտոնը պաշտոնապես սկսել է Թուրքիային F-35 ծրագրից բացառելու գործընթացը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ