Աշխարհ
09:00 30/01/2020

Ռուսաստանը չի կատարում Աստանայի և Սոչիի համաձայնագրերը․ Էրդողան

Այժմ Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում և Սոչիում։ Այս մասին, ինչպես փոխանցում է NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են հարձակումները ռեժիմի կողմից, որը հենվում է Ռուսաստանի աջակցության վրա:

Ներկայում Ռուսաստանը չի կատարում Աստանայի և Սոչիի համաձայնագրերը: Մեր համբերությունն սպառվում է: Մենք Ռուսաստանին ասել ենք, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկավոր ենք համարում»,- ասել է Էրդողանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ