fbpx
Աշխարհ

Ռուսաստանը բողոք է ներկայացրել Չեխիայի իշխանություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը վճռական բողոք է ներկայացրել Չեխիայի իշխանություններին՝ անվանելով աբսուրդային 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունի մեջ ռուսական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին մեղադրանքները:

Հայտարարության մեջ մասնավորապես, նշված է.

«Չեխիայի իշխանությունները կայացրել են աննախադեպ որոշում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցներին վտարելու մասին մտացածին և անհիմն պատճառաբանությունների հիման վրա, որ, իբրև, ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում պայթյունի մեջ: Դա առավելեւս աբսուրդային է, քանի որ ավելի վաղ Չեխիայի ղեկավարությունը մեղադրում էր պայթյունի մեջ ընկերություններին, որոնք այդ պահեստների սեփականատերերն էին:

Այդ թշնամական քայլը դարձել է հակառուսական ակցիաների շարքի շարունակությունը, որը ձեռնարկել է Չեխիան վերջին տարիներին: Չի կարելի չտեսնել նաև ամերիկյան հետքը: Ձգտելով հաճոյանալ ԱՄՆ-ին Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցների ֆոնին՝ Չեխիայի իշխանություններն այդ առումով գերազանցել են օվիկանոսից այն կողմ իրենց տերերին:

Վճռական բողոք ենք ներկայացնում Չեխիայի իշխանություններին: Կձեռնարկենք պատասխան միջոցներ, որոնք կստիպեն այս սադրանքի հեղինակներին գիտակցել ամբողջ պատասխանատվությունը մեր երկրիների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը քայքայելու համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ