fbpx
Աշխարհ

Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման պայմաններում ունի անհրաժեշտ ռեսուրսները․ Պուտին

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տնից տեսաուղերձը, որով նախագահը դիմել է ռուսաստանցիներին և ասել, որ երկրում իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության ներքո, և «ամեն ինչ լավ է լինելու»:

«Իշխանության բոլոր մակարդակները աշխատում են ռիթմիկ, կազմակերպված, պատասխանատու: Իրավիճակը լիակատար վերահսկողության ներքո է։ Մենք ուշադիր հետևում ենք այլ երկրների փորձին, ակտիվորեն համագործակցում ենք մեր օտարերկրյա գործընկերների ու ընկերների հետ, հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում, տեսնում ենք ռիսկերը, գիտենք՝ ինչ է հարկավոր անել իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում, և անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման պայմաններում ունի անհրաժեշտ ռեսուրսները ու պահուստները՝ մարդկանց պաշտպանելու և տնտեսությանն աջակցելու համար:

Նա շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Զատկի կապակցությամբ և նշել, որ «Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ է լինելու»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ