fbpx
Աշխարհ

Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում արդեն բացվել է 70 բուժսենյակ, որոնք ծառայում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու համար։

Այս մասին հայտնում են РИА Новости-ն:

Նշվում է, որ այս պահին պատվաստվել կարող են միայն կրթության, առողջապահության և քաղաքային սոցծառայությունների ոլորտներում աշխատող մարդիկ, ովքեր համարվում են ռիսկային գոտում գտնվողներ։

Ըստ աղբյուրի՝ մինչև տարվա վերջ բուժսենյակների թիվը կավելանա հարյուրով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ