fbpx
Աշխարհ
12:59 23/03/2020

Ռուսաստանը նոր տվյալներ է ներկայացնում կորնավիրուսի տարածման մասին

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը արդեն հասել է 438-ի այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում ախտորոշվել է COVID-19-ով վարակվածության  71 դեպք: Իսկ առողջացածների ընդհանուր թիվն այդ երկրում դարձել է 17:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի դեպքերի աճի մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-19-ը անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է պանդեմիա:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը ՝  ТАСС-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ