fbpx
Աշխարհ

Ռուսաստանը դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը։

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել արդեն», – ասել է Լավրովը՝ ճեպազրույցի ընթացքում։

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ