fbpx
Աշխարհ

Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ նշել է՝ Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին:

«Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբ, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», – ասել է Բորտնիկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ