ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար:
Հաղորդավարը հետաքրքրվել է Բայդենի արձագանքով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի կողմից զեկույցի հրապարակմանը: Դրանում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները, իբր, փորձել են վարկաբեկել Բայդենին, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությանը, որի անդամ է նա, երկրում անցյալ տարի անցկացվող նախընտրական արշավի ընթացքում:
«Նա կվճարի գինը, – ասել է Բայդենը՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, – մենք երկար զրույց ունեցանք, ես նրան բավական լավ գիտեմ: Զրույցի սկզբում ես նրան ասացի. «Ես Ձեզ ճանաչում եմ, և Դուք գիտեք ինձ։ Եթե ես իմանամ, որ դա տեղի էր ունենում, պատրաստ եղեք»:
Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։