fbpx
Աշխարհ
12:30 10/12/2019

Ռուսաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով Վաշինգտոնում է։ Այս մասին հաղորդում է TACC-ը:

Ռուսական պատվիրակությամբ օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 00:50-ին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՌԴ ԱԳ նախարարի այցը կտևի մեկ օրից պակաս, բայց նրա ծրագիրն անչափ հագեցած է:

Ենթադրվում է, որ Լավրովին Վաշինգտոնում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ինչպես նաև կհանդիպի ամերիկացի քաղաքագետների:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախորդ անգամ ԱՄՆ մայրաքաղաք էր այցելել 2017 թվականին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ