fbpx
Աշխարհ
10:00 28/12/2019

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպում կունենան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կմեկնի Մոսկվա։ Պլանավորված է, որ նա հանդիպում կունենա և բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նախարարները կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների վիճակը, քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման հեռանկարները, կապերի զարգացումն առևտրատնտեսական, հումանիտար և այլ գործնական բնագավառներում:

«Միջազգային-տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը քննարկելիս ենթադրվում է ուշադրություն հատկացնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սիրիական կարգավորմանը, Պարսից ծոցի գոտու իրադրությանը և տարածաշրջանային այլ հարցերի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ