fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանի համար ինչքան կարևոր է Հայաստանը, այդքանով էլ՝ Ադրբեջանը․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ռուսաստանի համար ինչքան որ կարևոր է Հայաստանը, այդքանով էլ, եթե ոչ ավելին՝ կարևոր է Ադրբեջանը։

Սա էլեմենտար մի բան է, որը ժամանակին պետք է գիտակցեին Արցախի հիմնահարցով իշխանություն պահող կամուֆլյաժիստ տղերքը, երբ անվտանգության պատրվագով երկրի ողջ ռազմավարական կապիտալը զիջեցին հյուսիսին, բայց այսօր վերջնաարդյունքում ստանալով շանտաժ ու պատերազմ։

Այո՛, Նիկոլը ժառանգել է այս վիճակը, և այսօր ցավալիորեն նա է դարձել այդ անհեռատեսության քաղաքական պատասխանատուն, իսկ այդ նույն մարդիկ հիմա կրկին հյուսիսի հանգամանքը շահարկելով ու օգագործելով ցանկանում են հասնել ռևանշի։

Պատերազմը խառնում է ամեն ինչ, լղոզում բազմաթիվ արժեքներ, պրիմիտիվացնում ընկալումները, բայց ոչ մի պատերազմ երկարաժամկետ առումով չի կարող ռեաբիլիտացնել հանցագործներին, և սպանել ճշմարտությունը»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3478285345599179?__cft__%5B0%5D=AZV4_V706KNxKC3TsK-bOtNv5k4GVZSC6xL3Wp0Y2OWwaIhqq_tI9KrQaJd-yeuDozk5vPuKjApzwj1xM-ehxe7bAqB8HFluO91x67O3vol0Kbl-I0XgFMS51NTqrY5Xv3c&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ