fbpx
Աշխարհ

21:40 9/7/2019

Ռուսաստանի վրացական համայնքը նամակով դիմել է ՌԴ նախագահին

Ռուսաստանի վրացական համայնքը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«ՌԴ-ում վրացական ազգային-մշակութային դաշնային ինքնավարություն» համառուսական ՀԿ-ի նախագահ Գեորգի Ցուրցումիան հրապարակված բաց նամակով նշում է, որ Ռուսաստանում բնակվող վրացիները չեն աջակցում հայրենակիցների արմատական տրամադրություններին և խաղաղություն են ցանկանում Ռուսաստանին ու Վրաստանին:

«Պարո՛ն նախագահ, դուք հաճախ ասել եք, որ պատժամիջոցները հարցի լուծման միջոց չեն և չեն կարող չափանիշ լինել երկու երկրների հարաբերություններում: Ապրանքափոխադրումների արգելքը ծանր պատժամիջոց է, որ առաջին հերթին ծանրանում է բնակչության ուսերին»,-գրել է Ցուրցումիան:

Վրացական համայնքը խնդրել է ՌԴ նախագահին հնարավորինս արագ վերականգնել ավիահաղորդակցությունը երկրների միջև:

Վերեվ