fbpx
Տնտեսություն

17:50 9/10/2019

Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարևորագույն բաղադրիչներից. փոխվարչապետ

Այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններիn, նշեց. «Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և վերջինիս ընթացիկ ծախսերը»:

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, և դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր ևս քննարկվում է:

«Ես կարծում եմ` շատ երկար չի տևի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետև բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- հավելեց փոխվարչապետը:

Վերեվ