fbpx
Աշխարհ

Ռուսաստանին առաջարկում եմ Բելառուսի մի մասը դառնալ․ Լուկաշենկոն կատակել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ կատակել է՝ Ռուսաստանին առաջարկելով դառնալ Բելառուսի մի մասը: Այս մասին նա ասել է Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։

«Շատ պարզ տարբերակ, որը կընդունվի և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում՝ միասնական պետության տեսանկյունից՝ Ռուսաստանը մտնում է Բելառուսի կազմի մեջ: Իսկ ինչ, ռուսաստանցիները դե՞մ կլինեն: Ո՛չ: Բելառուսները, որոնք այդքան բարկանում են, նույնպես»,-ասել է Լուկաշենկոն:

Հարցազրույցի ժամանակ Լուկաշենկոն խոսել է նաև Բելառուսի և Ռուսաստանի միավորման հնարավորության մասին: Նա նշել է, որ այդ ուղղությամբ հետագա քայլերի հիմքը ժողովրդի ցանկությունը պետք է լինի:

Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը չի համաձայնի իշխանության արհեստական բաժանման հետ և չի վախենում նախագահի ընդհանուր ընտրություններից:

Դեկտեմբերի 20-ին Լուկաշենկոն հայտարարել էր Ռուսաստանի հետ տնտեսական, սոցիալական և պաշտպանական ոլորտներում համագործակցության հսկայական առաջընթացի մասին: Բելառուսի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակներից ի վեր երկու երկրներն իրարից չեն հեռացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ