fbpx
Աշխարհ
01:00 17/09/2019

Ռուսաստանն ու Բելառուսը սերտացնում են տնտեսական փոխհարաբերությունները

Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են ստեղծել միացյալ հարկային և քաղաքացիական օրենսգրքեր, արտաքին առևտրի համատեղ ռեժիմ, ինչպես նաև հիմնել գրեթե միավորված բանկային և նավթագազային արդյունաբերությունը կարգավորող մարմին: Այս մասին հաղորդում է Коммерсантъ-ը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Բելառուսի կառավարության ղեկավար Սերգեյ Ռումասի կողմից նախաստորագրվել է Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետություններ ստեղծելու պայմանագրի դրույթների մասին համաձայնագիրը:

Պարբերականի տեղեկություններով՝ Մոսկվայի և Մինսկի միջև տնտեսական միավորման մասին բանակցություններն ընթանում էին դեռ այս տարվա գարնանը: Մինչև նոյեմբերի 1-ը նախատեսվում է մշակել տնտեսական միավորման «ճանապարհային քարտեզը», իսկ հաջորդ տարի օրենքի ուժ տալ այս նախագծին:

Այս նախագծի կարևորագույն կետերից մեկը երկու երկրների հարկային համակրգերի միավորումն է. ենթադրվում է, որ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը կընդունվի միասնական հարկային օրենսգիրք, որի ուժի մեջ մտնելու մասին տվյալներ առայժմ չկան: Նախաստորագրված պայմանագրում կետեր կան նաև մաքսային և էներգոքաղաքանության մասին:

Այս ծրագիրը չի ներառում պաշտպանության, կրթության, պետական անվտանգության, իրավապահական, առողջապահության, գիտության, ինչպես նաև դատական համակարգի և պետական կառավարման ոլորտների վրա:

Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրացիան հիմնված է միացյալ պետություն ստեղծելու 1999 թվականի համաձայնագրի վրա:

Այս թեմայի մասին ակտիվ քննարկումները սկսվել են 2019-ի մարտին, այդ ժամանակ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել էր Ռուսաստանը Բելառուսի կազմում ներառելու մասին, նշելով՝ Մոսկվան հարևան պետությունները կլանելու պլաններ չունի:

Ապրիլին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ Մոսկվայի և Մինսկի համատեղ տնտեսական միությունը կարող է ղեկավարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բելառուսը և Ռուսաստանը հանդիսանում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ: 2015-ից ԵՏՄ լիիրավ անդամ է նաև Հայաստանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ