fbpx
Քաղաքականություն

Չհրավիրվածներից Ռուսաստանն ու Չինաստանը անդրադարձել են ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպաններն անրադարձել են ԱՄՆ-ում առաջիկայում անցկացվող «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին», որին հավիրվածների ցանկում այս պետությունները չկան։

Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ Չինաստանում ու Ռուսաստանում ժողովրդավարության մասին անհանգստանալու կարիք չկա։

Հայտարարության մեջ ասվում է, որ որոշ կառավարություններ ավելի լավ է մտածեն, թե ինչ է կատարվում իրենց երկրներում։

Հիշեցնենք, որ տվյալ գագաթնաժողովին հրավիրված չեն նաև Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Եվրոպայից միայն Հունգարիան։ Մեր տարածաշրջանից հրավիրված են Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ