Mehr գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանը և Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում։
«Ելնելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) հետ կայացած բանակցություններից՝ (իրանական) ուժերն այս տարի նավատորմ կուղարկեն Իրանի հարավային տարածաշրջաններ», – Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիի խոսքը մեջբերում է գործակալությունը։
