Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան մարզպետներին հանձնարարել է հետևել, որպեսզի 65-ից բարձր տարիքի ռուսները, ովքեր դիմել են բժշկական օգնության շնչառական հիվանդության ախտանիշներով, COVID-19-ի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտություն անցնեն: Քանի որ ՌԴ-ում «Կորոնավիրուսի տարածումը կանխելու լրացուցիչ միջոցների մասին» հրամանագիր է ստորագրվել և այն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից:
Հետազոտություններ կանցնեն նաև այն քաղաքացիները, ովքեր ՍՇՎՎ-ի ախտանիշներով այլ երկրներից ՌԴ են ժամանել:
Քրեակատարողական ծառայության հաստատություններում գտնվող անձանց և աշխատակազմին նույնպես կթեստավորեն:
Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։