Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 5,241 նոր դեպք է հաստատվել, և ևս 119 մարդ պանդեմիայի զոհ է դարձել:
Երկրում ընդհանուր 877,135 հազար դեպք է գրանցվել, որից 683,592 արդեն առողջացել են, իսկ 14,725-ը` մահացել:
Հայտնենք, որ այս ցուցանիշով Ռուսաստանը աշխարհում չորրորդն է:
Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: