Woldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում այսօր` հունիսի 12-ին, կորոնավիրուսային հիվանդության 8,987 նոր դեպք է գրանցվել:
Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հատում է 510 հազարի սահմանը, որոնցից առողջացել է 269,370 մարդ և մահացել` 6,715-ը:
Հայտնենք, որ երկրում տևականա ժամանակ պանդեմիան հասել է տարածման գագաթնակետին, սակայն էական նահանջ դեռևս չի նկատվում:
Հատկանշական է, որ երկիրը պորտալի ցուցակում լինելով 3-րդը առաջատար երկրներին` ԱՄՆ-ին և Բրազիլիային զիջում է մահացածության ցուցանիշով, քանի որ ԱՄՆ-ում պանդեմիայի զոհ է դարձել 116,106 մարդ, իսկ Բրազիլիայում` 41,058:
Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

