Ռուսաստանում ԻՊ 5 անդամ է ձերբակալվել

Հրապարակող՝

ip

Ամենադիտվածներ

ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ՆԳ նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հինգ անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳՆ-ի հետ համատեղ կասեցրել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը, որոնց թվում էին ՌԴ-ի երկու քաղաքացի և Կենտրոնական Ասիայի երկրներից երեք սերվածներ, որոնք մտադրվել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Խուզարկության ընթացքում կասկածյալներից առգրավել են կապի միջոցներ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնակատարներից ստացված հրահանգներով:

«Բացի այդ, անցկացված հետաքննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ելուզակներին պատկանող թաքստոց, որտեղից առգրավվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարք»,- հավելել են Անվտանգության դաշնային ծառայությունում:

Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

Ամենաթարմ