Աշխարհ
00:12 13/02/2019

Ռուսաստանում 437 բանկերից մոտ 150-ը գտնում են սնանկացման եզրին․ Известия

Ռուսաստանում գոյություն ունեցող 437 բանկերից մոտ 150-ը գտնվում են սնանկացման եզրին: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով ֆինանսական շուկայի մասնակիցներին:

Բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառ նշվում է Ավանդների ապահովագրության գործակալությունում կրճատումների աճը:

Իրավիճակն էլ ավելի է բարդացրել այն, որ այս տարվանից ապահովագրության վճարներ պարտավոր են իրականացնել փոքր և միջին ձեռնարկությունները:

«Չափազանց բարձր կրճատումների բեռը՝ փոքր բանկերի հիմնական խնդիրներից մեկն է», – նշել է է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Անատոլի Կոզլաչկովը:

Խնդիրը լուծելու համար շուկայի մասնակիցները ստեղծել են հատուկ աշխատանքային խումբ: Փետրվարին խմբի փորձագետները պետք է քննարկեն փոքր վարկային կազմակերպությունների խնդիրները Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ:

Բանկային շուկայի մասնակիցները կպահանջեն, որպեսզի ֆինանսական մեգա-կարգավորիչը զիջումների գնա:

Փոխանցում է aysor.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ