Ռուսաստանը դեռ շարունակում է Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիան. Մայք Փենս

Միացեք մեզ՝
Campaign 2016 VP Debate

«Մենք գիտենք, որ շատ ճակատներում դեռ շատ բան կա անելու, քանի որ չնայած տարիների բանակցություններին, ռուսական ուժերը դեռևս ապօրինի գրավում են Վրաստանն ու Ուկրաինան»,- այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքով, քանի որ Ռուսաստանը շարունակում է Եվրոպայի և աշխարհի մասշտաբով խառնվել ընտրություններին, արևմուտքը պետք է զգոն լինի Ռուսաստանի մտադրությունների և գործողությունների հանդեպ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

 

Ամենաթարմ