fbpx
Աշխարհ

Ռուսաստանը Լեհաստանին ու Բուլղարիային գազ չի տրամադրի

Լեհաստանն ու Բուլղարիան դարձան առաջին երկրները, որոնց Ռուսաստանը հրաժարվեց գազ տրամադրել։ Պատճառը ռուսական պայմաններին չհամաձայնելն է։

Ռուսասանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական դիտարկվող երկրները պետք է «Գազպրոմում» հաշիվ բացեն և այդպես կատարեն իրենց վճարումները, որոնք հետո դարձվելու են ռուբլի։

Լեհաստանն էլ, Բուլղարիան էլ չեն համաձայնել այս նոր մեխանիզմին։ Արդյունքում՝ «Գազպրոմը» ծանուցել է պետություններին, որ գազ այլըևս չի առաքելու։

Ծանուցման մասին հայտարարել են պետությունները։

Բուլղարիան էլ իր հերթին հայտարարել է, որ գազի այլընտրանքային աղբյուր է փնտրում ու այժմ սպառողների համար ոչ մի սահմանափակում չի նախատեսվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ