fbpx
Աշխարհ

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման փաստին:

Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը:

«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մանրամասներ է հայտնել պատվաստանյութի վերաբերյալ և նշել է, որ պատվաստանյութը բավականին արդյունավետ է աշխատում:

«Հուսով եմ, որ մենք մոտ ժամանակներս կկարողանանք զանգվածային արտադրություն սկսել, ահա թե ինչն է կարևոր` այս դեղամիջոցի զանգվածային արտադրությունը»,-ասել է ռուս առաջնորդը:

Պուտինը խնդրել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ:

«Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-հավելել է Պուտինը:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ