Քաղաքականություն

Ռուսաստանը հանձնառու է իր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով

Ռուսաստան ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է հանձնառու է իր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը:

«Հանձնառու ենք մեր դաշնակից Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այս մասին խոսվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ձեր շփումների, ինչպես նաև մեր պաշտպանական գերատեսչությունների միջև տեղի ունեցող ինտենսիվ շփումների ժամանակ: Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող»:

«Գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը: Երախտապարտ ենք, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ են տվել դադարեցնել ռազմական գործողությունները: Ակտիվորեն աջակցում ենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, որոնք զբաղվում են ներկա փուլում ամենանշանակալի հարցով, որն է տնտեսական, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը թույլ կտա գործնականում դադարեցնել Հայաստանի ապաշրջափակումը և փոխշահավետ փոխգործակցություն ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի իրականացնել իր առաջադրանքը Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ