Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լուրը հայտնել են Կրասնոդարում և Ադիգեայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցչությունները։
Հետ ուղարկման պատճառն այն է եղել, որ Ռուսաստան հասած նարնջի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել: Տեղի լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություններից հետո որոշվել է վերադարձնել ներկրված նարնջի ողջ խմբաքանակը։
Նմանատիպ հոդվածներ
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Թուրքիայից ներկրված մրգերը հետ է ուղարկում։ Նախկինում եղել են դեպքեր, երբ հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված մանդարինը։

