fbpx
Աշխարհ

Ռուսաստանը միայն 2016-ի ընտրություններին չէ, որ միջամտել է․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կասկած չունի, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին, ավելին, նա միջամտել է նաև ամերիկյան մյուս ընտրություններին, և դեռ էլի կփորձի: Այս մասին նա ասել է Վաշինգտոնի տնտեսական ակումբում, հայտնում է Ամերիկայի Ձայնը:

2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հարցին պատասխանելով՝ Պոմպեոն ասել է. «Ոչ մի կասկած չկա, ոչ մի: Ե՛վ դրանից առաջ, և՛ դրանից առաջվա, և՛ դրանից առաջ, և՛ դրանից առաջ, ինչպես նաև 2018-ի ընտրություններին: Հնարավոր է, մարդիկ մոռացել են, բայց մեզ մոտ ընտրություններ են եղել նաև 2016-ից հետո: Որոշ մարդիկ ասում են՝ մենք պետք է պաշտպանենք 2020-ի ընտրությունները: Լավ մարդիկ, որոնք մասնակցում էին 2018-ի ընտրություններին, նույնպես հուզվում էին: Մեզ հաջողվեց պաշտպանել և մենք դա կանենք նաև 2020-ին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ