Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հնարավորության մասին։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն արել է իր բոլոր զգուշացումները Ֆինլանդիային և Շվեդիային՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։
Զախարովան նշել է, որ այդ երկրներում տեղեկացված են, թե ինչ հետևանքների է հանգեցնելու իրենց անդամակցությունը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս ունենալ՝ կապված Դաշինքին արագացված ընթացակարգով միանալու հետ։
