fbpx
Ժամանց

Ռուսաստանը նկարահանում է «Չեռնոբիլի» իր տարբերակը

«Չեռնոբիլ»-ը՝ HBO-ի նոր աղմկահարույց նախագիծը, որ պատմում է մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր միջուկային աղետի մասին, բուռն քննարկումների, ինչպես նաև դժգոհությունների ալիք է բարձրացրել: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ռուսաստանը նկարահանում է սերիալի իր տարբերակը, և այն խոստանում է լինել անկեղծ, շատ անկեղծ: Նոր տարբերակում որպես աղետի մեղավոր հանդես է գալու ամերիկյան Կենտրոնական Հետախուզական գործակալությունը:
Հայտնի է, որ նկարահանումները սկսվել են Բելառուսում, և ռեժիսորն է Ալեքսեյ Մուրադովը:

Ամերիկյան տարբերակը 1986 թ. Ուկրաինայի Կիևի մարզի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած աղետի հարցում մեղադրում է ռուսներին, պնդելով, որ վերջիններս թե՛ աղետի ժամանակ և թե՛ դրանից հետո, չեն միջամտել և ճիշտ օգնություն չեն ցուցաբերել տուժածներին: Ռուսական տարբերակը կպատմի Պետական անվտանգության կոմիտեի գործակալի մասին, որը հերոսաբար փորձում էր կանխել դավադրությունը, որի մեղավորն իբրև թե Կենտրոնական հետախուզական գործակալությունն է:

Որոշ աղբյուրներ պնդում են, որ ամերիկացիները ներկա են եղել վթարին, և շատ մասնագետներ հաստատում են այդ պնդումը, ասելով, որ պայթյունի ժամանակ հակառակորդի Հետախուզական գործակալության աշխատակիցներից մեկն այնտեղ էր:

«Չեռնոբիլ» սերիալը գլխավորում է IMDb կայքի բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը: Վերջինս ստվերում է թողել անգամ “Game of Thrones” և “Breaking Bad” հեռուստասերիալները:

Hollywood Reporter-ը հայտնում է, որ ռուսական տարբերակի նկարահանումների համար Մշակույթի նախարարությունը հատկացրել է 460 000 դոլար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ