fbpx
Աշխարհ

Ռուսաստանը պարտվել է ՅՈՒԿՕՍ-ի գործով դատը

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրավական պաշտպանության միջազգային կենտրոնի ղեկավար Անդրեյ Կոնդակովին։ Վերջինս այս գործում պաշտպանում է Ռուսաստանի շահերը:

Որոշումից հետո ՌԴ արդարադատության նախարարությունը նշել է, որ Մոսկվան վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Նիդեռլանդների գերագույն դատարանում:

Նախարարությունում ընդգծել են, որ դատարանը անտեսել է ընկերության նախկին բաժնետերերի անբարեխիղճ ներդնողներ լինելու փաստը: Նշվում է, որ այս կազմակերպության ակտիվների նկատմամբ վերահսկումը տվյալ անձանց կողմից ստացվել է մի շարք ապօրինի գործողությունների, այդ թվում՝ դավադրությունների և պաշտոնատար անձանց կաշառելու միջոցով:

«Նախկին մեծամասնական բաժնետերերի կողմից ՅՈՒԿՕՍ-ի կառավարման ընթացքում իրականացվել է հարկերից զանգվածային կերպով խուսափելու, ակտիվները ապօրինի կերպով արտասահման տեղափոխելու, փողերի լվացման և շատ այլ անօրինական քայլեր»,-ասված է ՌԴ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

2014-ի հուլիսին Հաագայի Վերաքննիչ դատարանը միաձայն բավարարել էր ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական հայցը և Ռուսաստանին պարտավորեցրել էր վճարել 50 միլիարդ դոլար: Մոսկվան բողոքարկել էր այդ որոշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ