fbpx
Աշխարհ

Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում․ The National Interest

The National Interest ամերիկյան վերլուծական պարբերականի փորձագետ Չառլի Գաոն գրում է, որ Ռուսաստանն օպերատիվ կերպով Су-57 կործանիչներ է ստեղծում՝ պատերազմին պատրաստ լինելու համար:

Նրա կարծիքով, Ռուսաստանում հուլիսից սկսած 5-րդ սերնդի Су-57 կործանիչների զանգվածային արտադրությունը նպատակային է: Բոլոր միջոցները, որոնք երկիրը վերջին ժամանակներս ծախսում է պաշտպանության վրա, տերությունների հակամարտությանը նախապատրաստվելու համար է:

Փորձագետը ենթադրում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության մինչ այս կնքված ավելի քան 70 կործանիչների ձեռքբերման պայմանագիրը, միայն առաջին քայլն է, իսկ հետո երկիրը կմեծացնի իր հզորությունը:

Գաոն հավելել է, որ չնայած Ռուսաստանի պաշտպանական բյուջեն ժամանակակից չափանիշներով մեծ է, այն սովետական պաշտպանական ծախսերի միայն ստվերն է: Ըստ նրա, Սովետական Միությունը կարող էր իրեն թույլ տալ հարյուրավոր Су-57 գնել, բայց Ռուսաստանը չի կարող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ