ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տևած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։
118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։
Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել և, կարծում եմ, դրաման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։
Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» և սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»։
https://www.facebook.com/photo.php?fbid=470871433733253&set=a.102014030618997&type=3&theater