fbpx
Աշխարհ

Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողություն է սահմանում

Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում ուժեղացվել է սանիտարական և կարանտին հսկողությունը: Միջոցառումները ձեռնարկվել են Վրաստանում խոզի գրիպի տարածման պատճառով:

Հյուսիսային Օսիայի սպառողական հսկողության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի քաղաքացիների գրիպի H1N1 վիրուսով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է համաճարակային հսկողության բաժնի վարիչի պաշտոնոկատար Ֆաթիմա Բեկուզարովան:

«Միակ բանը, որ մեր մասնագետների վերահսկողության տակ է՝ բողոքների հարցումներն են և մարմնի ջերմաստիճանի նախնական չափումները: Մենք մաքսային ծառայության ղեկավարներին տեղեկացրել ենք, որ հսկողություն սահմանվի սահմանը հատող անձանց ֆիզիկական վիճակի նկատմամբ: Սակայն յուրաքանչյուր ինֆեկցա ունի ինկուբացիոն շրջան, այնպես որ ինկուբացիոն շրջանում գտնվող անձը կարող է հիվանդանալ մեր տարածքում»,- ասել է Բեկուզարովան:

Մինչև հիմա Հյուսիսային Օսիային փրկել է այն, որ սահմանը փակ է եղել: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վրացական ռազմական մայրուղու երթևեկությունը փակ է եղել: Սակայն հունվարի 12-ի առավոտյան ճանապարհը բացվել է ուղևորատար մեքենաների համար:

Հյուսիսային Օսիայի տարածքում «խոզի գրիպով» վարակման դեպքեր դեռ չեն արձանագրվել, սակայն քաղաքացիները պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն, զգուշացրել է Բեկուզարովան:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ