fbpx
Քաղաքականություն

Ռուսները չպետք է Հայաստանում հեղաշրջում անեն, չնայած ցանկությունը մեծ է և հետևողական

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Ներկա կառավարությանն իշխանությունից կհեռացնի հայ ժողովուրդը, ինչպես, որ ժամանակին բերել է իշխանության:
Ռուսները չպետք է Հայաստանում հեղաշրջում անեն, չնայած ցանկությունը մեծ է և հետևողական:
Ռուսները նրա համար չեն այսքան տարի համառորեն ձգտել Արցախում զինված ներկայություն ունենալ (հանուն դրա երկու պատերազմ և մեկ հեղափոխություն, եթե ոչ սադրել, ապա լռելյայն թույլ տվել, հանուն դրա՝ նույնիսկ Թուրքիային բերել մեր գլխին), որ “լռվեն” Ղարաբաղում: Իմաստը ոչ թե Արցախում մնալն է, այլ այդտեղից ծավալվելն էր՝ դեպի Երևան ապա Բաքու, եթե ստացվի՝ Թիֆլիս:

Շնորհիվ մեր ժողովորդի զարմանալի առողջ բնազդի, և հակառակ նրա, որ ներկա կառավարությունը երկու տարում ոչինչ այդպես էլ չարեց հայ ժողովորդի դիրքերն ամրացնելու՝ նրան կազմակերպելու, նրա պետական հաստատությունների գոնե մասամբ նրան վերադարձնելու, ամբողջ քաղաքաան և տեղեկատվական դաշտը թողնելով դրսի ուժերի ձեռքում, չնայած այդ անհավատալի ոչմիբանչանելուն, ժողովրդական բնազդն ինքնին պատնեշ եղավ 1920-ի դեկտեմբերի կրկնության:
Իսկ դա նշանակում է, որ պատմությունը դեռ չի ավարտվել: Ռոսների խաղը շատ հեռու է տանուլ տված լինելուց, բայց նաև հեռու հանգուցալուծումից: Հատկապես Թուրքիային իր գինը վճարելու, և տուն ուղարկելու պլանը չի աշխատում:
Հնարավոր չէ անվերջ դիմակայել միայն ժողովրդական բնազդին ապավինելով: Նույնիսկ, եթե Երևանի “գրավումը” չստացվի այսօր և վաղը, դա մեզ չի դարձնում ինքնին ընթացող խաղի սուբյեկտ:

Մենք պարտվել ենք, և պետք չէ կարծել, որ հնարավոր կլինի շատ արագ ու ամբողջապես վերականգնվել: Բայց մեր խնդիրը հիմա նույնիսկ դա չէ, այլ խուսափելը նոր պարտություններից, ու գոնե եղածը ոչ թե պարզապես պահպանելը, այլ ամրացնելը: Այն ինչ կա՝ պահպանել հնարավոր չէ, քանի որ նա դատարկ է: Պահպանվել կարող ենք միայն ակտիվ ստեղծագործելով ու կազմակերպվելով՝ ամրանալով ու ամրացնելով:

Պետք է վերջապես ելքի հստակ ծրագիր՝ բխած ոչ թե վերացական ցանկություններից, այլ կոնկրետ իրավիճակից, և պետք է ինքնակազմակերպում:

Ելքի ծրագիրը պետք է ունենա երկու մաս՝ արտաքին և ներքին, իրար հետ շաղկապված: Դրա մասին դեռ կխոսեմ հետագայում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ