fbpx
Հասարակություն

Ռուսների կողմից հակահայկական քարոզչական ոռնոցը շարունակվում է․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Faceboook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանը նշել է, որ ռուսների կողմից հակահայկական քարոզչական ոռնոցը շարունակվում է:

«Ռուսական газета.ру-ում հերթական հակահայկական «հոդվածն» է լույս տեսել, որը վերաբերվում է 1990թ. մայիսի 27-ի դեպքերին: 30 տարի առաջ հենց այս օրը Խորհրդային 7-րդ բանակը Կայարանում կազմակերպեց զինված սադրանք և փորձ արեց զրահատեխնիկայով ներխուժել Երևան: Բնականաբար հայ ժողովուրդը ոտքի կանգնեց: Արդյունքում Կայարանի և Նուբարաշենի փողոցներում սպանդ իրականացնող խորհրդային բանակի կողմից սպանվեց 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ: Այսօր ռուսական քարոզչական աղբը այդ դեպքերը ներկայացվում է որպես «Անկարգություններ» և նշում որ հայ «գրոհայինները» իբրև թե հարձակվել էին սովետական զինվորականների վրա որպեսզի տիրանան զենք զինամթերքին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3055120691203851

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ