Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ռուսներին նախազգուշացրել է Youtube-ի հնարավոր ամբողջական արգելափակման մասին։
Այս մասին Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։
Նա Youtube-ի ռուս օգտատերերին կոչ է արել պահպանել բովանդակությունն ու տեղափոխվել ռուսական հարթակներ։ Նա նաև կոչ է արել շտապել։
«Youtube-ը, ըստ ամենայնի, ստորագրել է իր դատավճիռը», – գրել է Զախարովան։
Այսօր՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Google-ն արգելափակել է ՌԴ Պետդումայի Youtube-յան ալիքը՝ առանց վերականգնման հնարավորության։