fbpx
Աշխարհ

Ռուսական արբանյակը նոր երևույթներ է գրանցել

2016 թ. ուղեծիր դուրս եկած ռուսական «Լոմոնոսով» արբանյակայի վրա տեղադրված ուլտրամանուշակագույն աստղադիտակը հայտնաբերել է երկրի մթնոլորտում ուժեղ լույսի «պայթյուններ», որոնց բնույթը դեռ հայտնի չէ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, ՄՊՀ-ին կից միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն՝ Միխայիլ Պանասյուկը։

«Աստղադիտակի օգնությամբ մենք ավելի մեծ արդյունքներ ստացանք, քան մենք ակնկալում էինք։Կարծես թե, մենք նոր ֆիզիկական երեւույթների ենք բախվել: Մենք դեռ չգիտենք, թե դրանք ինչ ֆիզիկական բնույթի են: Օրինակ, Լոմոնոսովի թռիչքի ժամանակ, մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա, մենք մի քանի արձանագրեցինք հսկայական ուժի լուսային «պայթյուն», իսկ դրանցից ներքև ամեն ինչ փաստացի «մաքուր» էր և պարզ՝ ոչ մի ամպրոպ եւ ամպ: Թե, ինչն «պայթյուն» է առաջացնում, մնում բաց հարց»,- ասել է նա։

Պանասույուկը բացատրեց, որ Երկրի ողջ մթնոլորտը պայծառանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բոցավառումներից, որոնցից մի քանիսը հայտնի են գիտնականներին՝ դրանք են «սփրայթերը» (էլեկտրական հոսանքները մեսոսֆերայի եւ ջերմոցֆերայի մեջ) եւ «էլվերը» (հսկայական ծայրահեղ ճնշումներն ամպրոպի վերին մասում):
Գիտնականն ասել է նաեւ, որ Լոմոնոսովի վրա տեղադրված աստղադիտակի օգտագործմամբ տիեզերական ճառագայթների հայտնաբերումը ավելի բարդ է, քան սպասվում էր, քանի որ Երկրի մթնոլորտը շատ է «խցանված» տարբեր բռնկումներով:

«Նման բռնկումների պատճառը և բնական երեւույթներն են, եւ մարդկային գործոնը, օրինակ՝ մենք թռչում ենք օդանավակայանից եւ տեսնում ենք ազդանշանային լույսերը: Մեր աստղադիտակը նաեւ արձանագրում է քաղաքի լույսերը եւ հայտնաբերում հզոր ռադիոկայանների ազդեցությունը վերին մթնոլորտի վրա: Այս ամենը խոչընդոտում է մեզ, տիեզերական մասնիկների հետքեր փնտրելուց , սակայն մենք սովորել ենք առանձնացնել այն բնական երեւույթները, որոնք մեզ պետք է », – բացատրել է միջուկային ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը:

«Լոմոնոսովի» արբանյակը արտադրվել է «ВНИИЭМ» կորպորացիայի կողմից `Մոսկվայի պետական համալսարանի պատվերով: Արբանյակը ուղեծիր է դուրս բերվել «Սոյուզ-2.1Ա» հրթիառակրիչով, 2016 թվականի ապրիլին «Վոստոչնի» տիեզերակայանից՝ կենտրոնի առաջին մեկնարկի ժամանակ:

«Լոմոնոսովը» զբաղվում է Երկրի մթնոլորտի վերին հատվածում եւ երկրի մագնիտոսֆերայի ճառագայթման բնութագրերով անցողիկ լույսի երեւույթների ուսումնասիրմամբ (կարճ բռնկումներ): Նրա քաշը կազմում է 625 կիլոգրամ: Արբանյակը հագեցած է տիեզերական աստղադիտակով, որը նախատեսված է Երկրի ուղեծրից խիստ բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ՝էներգետիկ սպեկտրի եւ քիմիական կազմի չափման համար: Բացի դրանից, արբանյակի վրա տեղադրվել են սարքեր տիեզերական գամմա-ռադիային պայթյունների եւ Երկրին մոտ մագնիտոսֆերայի ուսումնասիրության համար:
2018 թ. նոյեմբերին արբանյակի սարքավորումների աշխատանքում առաջացել են խնդիրներ, որոնք դեռևս չեն լուծվել:

Աղբյուրը ՝https://ria.ru
Թարգամնությունը ՝https://azat.tv

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ