Իրավական
17:40 23/10/2019

Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:

Նշենք, որ նախարարի հանձնարարականով կատարված գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով, ըստ որոնց, դատապարտյալ Ա.Ի-ն սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ