fbpx
Իրավական

Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումին:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցադրմանը:

Նախարարը հիշեցրեց, որ յուրաքանչյուր դատապարտյալ իր դատապարտվելուց քսան տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, և եթե վերջինս դրական եզրակացություն է ստանում պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության կողմից, ապա դիմումը քննվում է դատական կարգով:

«Քրեակատարողական ծառայության կողմից տրվել է բացասական եզրակացություն, նկատի ունենալով որ պրոբացիոն ծառայությունը ղեկավարվելու է նույն չափանիշներով նման գանահատական տալիս, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ