fbpx
Աշխարհ

«Ռուսթավի 2»-ի համասեփականատերը պահանջել է քրգործ հարուցել Նիկա Գվարամիայի դեմ

«Ռուսթավի 2»-ի համասեփականատեր Նինո Նիժարաձեն բողոքի հայց է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քննություն սկսել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի կողմից լիազորությունների չարաշահման հարցով: Այդ մասինասել է նրա փաստաբան Գեորգի Կավլաշվիլին, հաղորդում է RT-ն: 

«Մենք ուսումնասիրել ենք 2014 թ.-ից ի վեր հեռուստաընկերության փաստաթղթաշրջանառությունը, որով հաստատվում է, որ աճող գովազդային շուկայի պայմաններում «Ռուսթավի 2»-ն իրականում ավելի քիչ եկամուտ է ստանում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ փաստաբանը համոզմունք է հայտնել, որ կարելի է խոսել Գվարամիայի կողմից լիազորությունների չարաշահման մասին՝ հավելելով, որ «հանցագործության նշաններն ակնհայտ են»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ