fbpx
Աշխարհ

«Ռուսթավի 2»-ի հաղորդավարը եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Պուտինին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին սկսել է խոսել ռուսերենով, բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», սկսել է հայհոյել: Լրագրողի նմանատիպ ելույթը կարճ ժամանակահատվածում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Գաբունիայի հայտարարությունը որակել է որպես անբարոյական և անպատասխանատու հայտարարություն, որը վնասում է ոչ միայն «Ռուսթավի 2»-ին, այլ վրաց ԶԼՄ-ներին, նպաստում է ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ վստահության նվազեցմանը, ատելության խոսքի քարոզին և երկրում ժողովրդավարական սկզբունքների հաստատմանն ու զարգացմանը:

Գաբունիայի ելույթին անդրադարձել է նաև «Ռուսթավի 2»-ի գլխավոր քարտուղար Նիկա Գվարամիան, ով հայտարարել է, որ անընդունելի է այս տեսակ արտահայտվելը, սակայն ընդունում է հաղորդավարի պաթոսը:

Հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են սկսել հեռուստաընկերության շենքի առջև՝ պահանջելով դադարեցնել հեռարձակումը, ինչպես նաև Գաբունիայի և «Ռուսթավի 2»-ի ղեկավար Նիկա Գվարամիայի հրաժարականը՝ վերջիններիս կոչ անելով նաև հեռանալ երկրից:

Ակցիաների ֆոնին հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցվել է և վերականգնվել միայն այսօր առավոտյան:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ տեղի ունեցածը սադրանքի մտահոգիչ դրսևորում է և երկրում իրադրության ապակայունացման փորձ։ «Դա միանգամայն անընդունելի է»,-ասել է նա։

Հարցին անդրադարձել է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա նշել է, որ օկուպացիայի դեմ պայքարում վրացական լրատվամիջոցները չպետք է նմանվեն հիստերիկ ռուսական լրատվամիջոցներին:

Այս մասին հաղորդում է aliq.ge-ն:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ