fbpx
Հասարակություն

Ryanair-ը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար՝ Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ՝ տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ՝ Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

Փարիզի «Օռլի» օդանավակայան, Transavia

Վիեննա, Wizz air

Վիլնյուս, Wizz air

Բեռլին, Ryanair

Մեմինգեն (Գյումրիից), Ryanair

Հռոմ, Ryanair

Միլան, Ryanair

Աթենք (Գյումրիից), Ryanair

Սալոնիկ, Ryanair

Ռիգա, Air Baltic։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ